Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

15:10, երեքշաբթի, 08 մայիսի, 2018 թ.
Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Այսօր՝ մայիսի 8-ին, հայտնի է դարձել, որ Նիկոլ Փաշինյանն ընտրվել է ՀՀ նոր վարչապետի պաշտոնում: Այդ կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել: Այս մասին ասվում է Կրեմլի կայքում:

Պուտինը հույս է հայտնել, որ վարչապետի պաշտոնում Փաշինյանի աշխատանքը կնպաստի Երևանի և Մոսկվայի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Պուտինը պատրաստվում է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ:

26972 | 3
Facebook