Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Փաշինյանին այլևս դիպլոմ պետք չէ». Կիսելյով

12:15, երկուշաբթի, 07 մայիսի, 2018 թ.
«Փաշինյանին այլևս դիպլոմ պետք չէ». Կիսելյով

Հայաստանի իրավիճակը «Вести недели» տեղեկատվա-վերլուծական հաղորդման շրջանակներում մեկնաբանել է МИА «Россия сегодня»-ի գործադիր տնօրեն Դմիտրի Կիսելյովը:

Մասնավորապես, Կիսելյովն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ բարձրագույն կրթության դիպլոմ չունենալուն: Այդ կապակցությամբ Երևանի պետական համալսարանը, նրա խոսքով, «զղջման» փաստաթուղթ է հրապարակել: «Այսինքն, ԵՊՀ-ն մեղքի զգացում ունի ուսանողին հեռացնելու համար և սպասում է Նիկոլ Փաշինյանի համաձայնությանը, որպեսզի նրան բարձրագույն կրթությունն ավարտելու մասին դիպլոմ տա»,- ասում է Կիսելյովը:

Նրա խոսքով՝ այդ դիպլոմն այլևս պետք չէ Փաշինյանին, և որ վարչապետ դառնալու նրա շանսերը մեծ են:

Բացի այդ, Կիսելյովը նշում է, որ Փաշինյանի համար վարչապետությունը հեշտ մարտահրավեր չէ:

«Փաշինյանին արդեն դիպլոմ պետք չէ». Կիսելյով
28427 | 0
Facebook