Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

Ցմահ դատապարտյալի բաց նամակը ՀՀ նախագահին

16:30, ուրբաթ, 04 մայիսի, 2018 թ.
Ցմահ դատապարտյալի բաց նամակը ՀՀ նախագահին

ՀՀ մեծարգո նախագահ պարոն Սարգսյան,

Բաց նամակը շարադրելիս, երկար մտորեցի՝ արդյո՞ք հանրապետության ներքաղաքական պատասխանատու այս փուլում, արժե դիմել Ձեզ՝ ցմահ դատապարտյալիս տանջող մի հարցով: Բայց, այլևս ելք չունեի սպասելու, քանի որ անորոշության մեջ ապրելն էլ մի բան չէ: 23 տարի անազատության մեջ եմ ու շատ բան եմ տեսել, զգացել, ապաշխարել, զղջացել։ Բայց փոխվել եմ, դրսևորել ու դրսևորում եմ նորմալ պատշաճ վարքագիծ, և 2017թ. սեպտեմբերի 22-ին ներման խնդրագրով դիմել եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։ Որոշ ժամանակ անց, սահմանված կարգով ՔԿՀ-ից պահանջել էին ներկայացնելու տեղեկատվություն ընտանիքիս անդամների մասին, ինչպես նաև, այլ անհրաժեշտ փաստաթղթեր: Այս տարվա մարտ ամսին տարբեր լրատվամիջոցներում հրապարակումներ եղան, որ ներում է շնորհվել ինձ: Լրագրողները հարցադրումներ էին ուղղել ՀՀ արդարադատության նախարար` Դավիթ Հարությունյանին և ՔԿՀ վարչության պետ` Ռաֆայել Հովհաննիսյանին, ովքեր, ըստ էության, չհերքեցին տեղեկությունը: Սակայն, մինչ օրս ներման որոշումը տեղ չի հասել: Անորոշությունից ու սպասողական վիճակից խաթարվել է ոչ միայն իմ, այլև իմ ընտանիքի անդամների անդորրն ու հոգեկան ներաշխարհը: Ամեն օր, այգաբացը դիմավորում ենք, սպասելով ավետաբեր որոշմանը: Սակայն էլի եմ կրկնում՝ոչ ներման որոշումը կա, ոչ էլ մերժումը: Հարգարժան նախագահ, դիմում եմ Ձեզ խնդրանքով, օգնել գտնելու ներման կորսված որոշումը։

Հարգանքներով` «Արմավիր» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյան։

18675 | 1
Facebook