Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մենք այդ կառավարության մասը չենք լինի». Աշոտյանը՝ Associated Press-ին

15:30, ուրբաթ, 04 մայիսի, 2018 թ.
«Մենք այդ կառավարության մասը չենք լինի». Աշոտյանը՝ Associated Press-ին

Հայաստանում մի քանի շաբաթ տևած ցույցերից հետո փողոցներում հանդարտություն է, իսկ հինգշաբթի իշխող կուսակցությունն անսպասելի հայտարարեց, որ կաջակցի ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետ ընտրվելու հարցում, գրում է Washington Post-ը: Սակայն այդ որոշմանը շատ ցուցարարներ կասկածամտորեն են վերաբերվում:

«Հետխորհրդային այդ պետությունը, որը ելք չունի դեպի ծով, Ռուսաստանի կարևոր դաշնակիցներից է»,- գրում է պարբերականը:

Պարբերականը ներկայացնում է նաև Associated Press-ին տված՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի հարցազրույցը, որում նա ասել է.

«Մենք ցանկացած թեկնածուի աջակցելու 2 չափորոշիչ ունենք: Առաջինը՝ անհրաժեշտ քանակի ստորագրություն հավաքելն է... Երկրորդը՝ հանդարտեցնել փողոցի իրավիճակը, բացել ճանապարհները և այլն: Այդպիսով, այդ միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, և եթե ամեն ինչ հանդարտ լինի, մենք կաջակցենք նրան վարչապետի ընտրության ժամանակ»:

Աշոտյանը նաև նշել է, որ «որևէ մրցակցություն չկա նոր քաղաքական ուժի հետ, սակայն իրենք նոր կառավարության մաս չեն լինի»:

13552 | 3
Facebook