Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թրամփը բաց է Պուտինի հետ հանդիպման համար». Սպիտակ տուն

11:10, ուրբաթ, 04 մայիսի, 2018 թ.
«Թրամփը բաց է Պուտինի հետ հանդիպման համար». Սպիտակ տուն

Սպիտակ տանը հայտարարել են, որ դեռևս որոշված չէ ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպման ծրագիրը, սակայն Թրամփը «բաց է» այդ հանդիպման համար:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը մշտական ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինի պես ցանկանում է հանդիպում անցկացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն վերջնական ծրագիր չկա, և հանդիպումը քիչ հավանական է, որ կկայանա մինչ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի և Թրամփի մասնակցությամբ գագաթնաժողովը:

9598 | 0
Facebook