Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ո՞վ է HSBC բանկի վրա հարձակում գործած անձը. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում

16:00, հինգշաբթի, 03 մայիսի, 2018 թ.
Ո՞վ է HSBC բանկի վրա հարձակում գործած անձը. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում

Մայիսի 3-ին, ժամը 14.25-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ HSBC բանկի` Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում է կատարվել:
     Պարզվել է, որ ավազակային հարձակում կատարած անձը, դանակով, նռնակով, հրացանով զինված, ներխուժել է բանկ, վիրավորել երկու աշխատակցի, որոնցից մեկը մահացել է:
     Ավազակային հարձակում կատարած անձը հափշտակել է գումար ու դիմել փախուստի: Սակայն հեռու փախչել չի հաջողվել:
     Անհապաղ դեպքի վայր ժամանած օպերատիվ խմբի կողմից շրջափակվելով` նա դիմադրություն է ցույց տվել, վիրավորել ոստիկաններից մեկին, սակայն իրավապահների պրոֆեսիոնալ ու հմուտ գործողությունների շնորհիվ արագորեն վնասազերծվել ու տեղափոխվել է ոստիկանություն:
     Դեպքի հանագամանքները պարզվում են:
     Կատարվում է քննություն:

Ոստիկանության տեսանյութը
35623 | 2
Facebook