Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը նոր հայտարարություն է տարածել

13:35, հինգշաբթի, 03 մայիսի, 2018 թ.
Նիկոլ Փաշինյանը նոր հայտարարություն է տարածել

«Որքան տեղյակ եմ՝ անհրաժեշտ թվով ստորագրությունները հավաքված են ու երեք խմբակցություններն այսօր կներկայացնեն իմ թեկնածությունը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրուցում ասաց ՀՀ վարչապետի թեկնածու, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ այսօր հանդիպում է ծրագրված ՀՀԿ խմբակցության հետ: «Խոսքը նրա մասին չէ՝ կնշանակվեմ, թե ո՞չ, խոսքը քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու մասին է»: Հարցին՝ ՀՀԿ-ն նախորդ անգամ ասաց՝ չի խոչընդոտի վարչապետի ընտրությանը, պարզվեց՝ քվորումի մասին է խոսքը, հիմա սատարել բառն է օգտագործում. իրավիճակը կարո՞ղ է կրկնվել, Փաշինյանը պատասխանեց. «Հույս ունեմ, որ մայիսի 1-ի իրավիճակը չի կրկնվի, բայց պատրաստ ենք իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի»:

52935 | 5
Facebook