Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Արտերկրում ավելի շատ հայեր են բնակվում, քան Հայաստանի ներսում. 6 փաստ Հայաստանի մասին, որ պետք է իմանաք». BBC-ի անդրադարձը

23:10, չորեքշաբթի, 02 մայիսի, 2018 թ.
«Արտերկրում ավելի շատ հայեր են բնակվում, քան Հայաստանի ներսում. 6 փաստ Հայաստանի մասին, որ պետք է իմանաք». BBC-ի անդրադարձը

Հայերն այս օրերին իշխանությունների դեմ բողոքի ցույցեր էին անցկացնում: Ի՞նչ գիտեք նախկին սովետական այդ պետության մասին, գրում է BBC-ն:

Ահա 6 փաստ Հայաստանի մասին, որ պետք է իմանաք.

1. Արտերկրում ավելի շատ հայեր են բնակվում, քան Հայաստանի ներսում:

Հայաստանը մեծ սփյուռք ունի Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում և Ֆրանսիայում: Շատ հայեր են մեկնում Ռուսաստան և շատերն են խոսում ռուսերեն:

2. Արարատ լեռն ազգային խորհրդանիշ է:

Եվ չնայած նրան, որ Թուրքիայում է...Այս լեռան վրա են գտնվել Նոյան տապանի մնացորդները:

3. Առաջին քրիստոնյա ազգը:

Հայաստանն առաջինն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն 4-րդ դարում:

4. Շախմատի ուսուցումը պարտադիր է:

2011թ.-ից սկսած Հայաստանում 6-8 տարեկան բոլոր երեխաները հաճախում են շախմատի դասընթացների:

5. Հայաստանը հպարտանում է իր բրենդիով:

6. Շատ հայտնիներ հայկական արմատներ ունեն:

Նրանց թվում՝ Շառլ Ազնավուր, Գարի Կասպարով, Շեր, Քիմ Քարդաշյան, ով իր աջակցությունը հայտնեց վերջին ցույցերին, նշում է BBC-ն:

37111 | 1
Facebook