Հայերն այս օրերին իշխանությունների դեմ բողոքի ցույցեր էին անցկացնում: Ի՞նչ գիտեք նախկին սովետական այդ պետության մասին, գրում է BBC-ն:
Ահա 6 փաստ Հայաստանի մասին, որ պետք է իմանաք.
1. Արտերկրում ավելի շատ հայեր են բնակվում, քան Հայաստանի ներսում:
Հայաստանը մեծ սփյուռք ունի Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում և Ֆրանսիայում: Շատ հայեր են մեկնում Ռուսաստան և շատերն են խոսում ռուսերեն:
2. Արարատ լեռն ազգային խորհրդանիշ է:
Եվ չնայած նրան, որ Թուրքիայում է...Այս լեռան վրա են գտնվել Նոյան տապանի մնացորդները:
3. Առաջին քրիստոնյա ազգը:
Հայաստանն առաջինն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն 4-րդ դարում:
4. Շախմատի ուսուցումը պարտադիր է:
2011թ.-ից սկսած Հայաստանում 6-8 տարեկան բոլոր երեխաները հաճախում են շախմատի դասընթացների:
5. Հայաստանը հպարտանում է իր բրենդիով:
6. Շատ հայտնիներ հայկական արմատներ ունեն:
Նրանց թվում՝ Շառլ Ազնավուր, Գարի Կասպարով, Շեր, Քիմ Քարդաշյան, ով իր աջակցությունը հայտնեց վերջին ցույցերին, նշում է BBC-ն: