Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Իրադարձությունների զարգացման 6 տարբերակ եմ տեսնում». Արտյոմ Երկանյան

15:15, չորեքշաբթի, 02 մայիսի, 2018 թ.
«Իրադարձությունների զարգացման 6 տարբերակ եմ տեսնում». Արտյոմ Երկանյան

Իրադարձությունների զարգացման 6 տարբերակ եմ տեսնում:

Առաջին տարբերակ՝ հաջորդ երեքշաբթի հանրապետական կուսակցությունը կհամաձայնի աջակցել Փաշինյանին, և նա կդառնա վարչապետ,

Երկրորդ տարբերակ՝ հանրապետականների կուսակցությունը կպառակտվի, և դրա անդամները կքվեարկեն Փաշինյանի օգտին՝ հնարավորություն տալով լուծել ճգնաժամը,

Երրորդ տարբերակ՝ հանրապետականներն իրենց թեկնածուին կառաջադրեն,

Չորրորդ տարբերակ՝ Նիկոլը չի հավաքի անհրաժեշտ ձայները, սակայն մի քանի հանրապետականի բացակայությունը թույլ չի տա անցկացնել իրենց թեկնածուին,

Հինգերորդ տարբերակ՝ հանրապետականները կգիտակցեն, որ բավարար ռեսուրս չունեն իրենց մարդուն վարչապետ դարձնելու համար՝ նիստերին չմասնակցելով,

Վեցերորդ տարբերակ՝ հանրապետականներն արտակարգ դրություն կհայտարարեն և կփորձեն ճնշել շարժումը:

Առավել նախընտրելի են առաջին և երկրորդ տարբերակները: Առավել ընդունելին՝ երրորդը, առավել իրատեսականը՝ չորրորդն ու հինգերորդը: Իսկ ամենախայտառակը՝ վեցերորդը:

33559 | 1
Facebook