Reddit-ի հայազգի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը կրկին անդրադարձել է հայաստանյան քաղաքական զարգացումներին:
Նա Instagram-ի իր էջում հրապարակել է երեկ Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի լուսանկարն ու դրան կից գրել.
«Հեղափոխական... 250000 Երևանում: Խաղաղ, կազմակերպված: Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ ձեզ տեսնելու այս ամառ»: