Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Աղվան Վարդանյանի դեմ կիրառվել է մանկատան երեխաների բնակարանների կոմպրոմատը

17:35, չորեքշաբթի, 02 մայիսի, 2018 թ.
Աղվան Վարդանյանի դեմ կիրառվել է մանկատան երեխաների բնակարանների կոմպրոմատը

Երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու ժամանակ, ի զարմանս հանրության, դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանը չքվեարկեց Նիկոլ Փաշինյանի օգտին այն դեպքում, երբ ՀՅԴ-ն օրեր առաջ հայտարարել էր, որ միաձայն պաշտպանելու են Նիկոլ Փաշինյանին: Դրան անմիջապես հետևեց դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանի և ՀՅԴ Գերագույն մարմնի հայտարարությունն առ այն, որ Աղվան Վարդանյանը պետք է անհապաղ վայր դնի պատգամավորական մանդատը: Ասում են, որ ՀՀԿ-ն կոմպրոմատ է ներկայացրել Աղվան Վարդանյանին: Ասում են նաև, որ այն վերաբերում է մի պատմության, համաձայն որի Աղվան Վարդանյանը մանկատան երեխաներին տրվելիք բնակարանների հսկայական գումարի հափշտակման գործի մասնակից է:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
74176 | 4
Facebook