Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Չալոն Գյումրիից մինչև Երևան ուղեկցել է #ԻմՔայլը շարժման մասնակիցներին և այսօր հրապարակում էր

22:55, կիրակի, 29 ապրիլի, 2018 թ.
Չալոն Գյումրիից մինչև Երևան ուղեկցել է #ԻմՔայլը շարժման մասնակիցներին և այսօր հրապարակում էր

Այսօր Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին ներկա էր նաև Չալոն, որին նաև Քայլո են ասում: Թե ով է Չալոն, պատմեց Նիկոլ Փաշինյանը. «Չալոն հենց մեր քայլարշավի առաջին օրը Գյումրի քաղաքից մի 2-3 կմ դուրս միացավ մեզ և մեզ հետ քայլեց մինչև Երևան: 14 օր հսկեց մեր ճամբարը, հենց Երևան մտանք, նա վրաերթի ենթարկվեց: Ճիշտ է, եկավ հասավ նաև Ֆրանսիայի հրապարակ, բայց արդեն լավ չէր զգում իրեն: Եվ մեր կամավորներրը տարան նրան բուժեցին»:

Չալոն Գյումրիում
Չալոն Գյումրիում
Չալոն Գյումրիից Երևան ճանապարհին
Չալոն Գյումրիից Երևան ճանապարհին
Չալոն Հանրապետության հրապարակում
Չալոն Հանրապետության հրապարակում

Չալոն նկարահանվել է նաև «Իմ քայլը» երգի տեսահոլովակում:
«Իմ Քայլը» երգի տեսահոլովակը
26758 | 2
Facebook