Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

Ամերիկայում բնակվող հայերի բաց նամակը Հայաստանի իշխանություններին

17:30, շաբաթ, 28 ապրիլի, 2018 թ.
Ամերիկայում բնակվող հայերի բաց նամակը Հայաստանի իշխանություններին

Ամերիկայում բնակվող հայերի բաց նամակը Հայաստանի իշխանություններին.


     Մենք` Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապրող հայերս, այս օրերին ուշի-ուշով հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և մեր հայրենակիցներին սատարող բազմահազարանոց ցույցերից բացի, հարկ ենք համարում բաց նամակով դիմել Հայաստանի Հանրապետության իշխանություններին:

Մեր Հայրենիքում տիրող վիճակը տարիներ շարունակ մեծ ցավ է պատճառել մեզ` իշխանության համակարգային կոռուպցիա, կամայական ձերբակալություններ և կալանավորումներ, անկախ դատարանների բացակայություն, լրագրողների և քաղաքացիների դեմ բռնություններ ու քննադատներին պատժելու համար պետության իրավական լիազորությունների օգտագործում...Սրան ավելացրած քաղբանտարկյալներ, սպանություններ, ամենաթողություն, քայքայված տնտեսություն, հսկայական պետական պարտք, արտագաղթ, բարոյալքում, սուտ, կեղծիք, քծնանք, ազգային ու մշակութային արժեքների աղավաղում...Սարսափելի է միայն թվարկելը... Ու այս վիճակում ապրող ժողովուրդը ընդվզեց, գոռաց, աղաղակեց: Համբերության բաժակը լցվել էր արդեն...արձագանքեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կոչին` մեծից մինչև փոքր գիշեր ու ցերեկ պայքարելով, զրկանքներ կրելով, ծեծվելով ու քաշքշվելով բազմահազարների հասնելով Սահմանադրության տառին ու բառին հավատարիմ տասն օր հետո գրանցեց իր այնքան բաղձալի հաղթանակը և իշխանությունից հեռացրեց այս ամենի պարագլուխ, տասը տարի երկիրը ստրկացրած Սերժ Սարգսյանին:

Հայաստանում բնակվող և աշխարհով մեկ սփռված հայությունը տոնում էր օդ ու ջրի նման անհրաժեշտ դարձած այս հաղթանակը, երբ լուր ստացվեց, որ ժողովրդից հիմա էլ իր հաղթանակն են ուզում խլել...

Պարոնայք իշխանավորներ` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյան, Ժողովրդի հաղթանակի խլման կիզակետում հայտնված ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյան, դուք բազմիցս կոչ եք արել ժողովրդին մտածել իր ընդվզման, իբր երկրում ստեղծված անկայունության հետևանքների մասին, մոռանալով, որ ժողովուրդն իմաստուն է և երազ ունի` Ազատ ու Արժանապատիվ երկրում ապրելու:

Ժամանակը եկել է, որ մենք` սփյուռքում ապրող հայությունը, դիմենք ձեզ, պահանջելով չվտանգել մեր հայրենիքը, հաշվի նստել տառապանքի գնով հաղթանակած ժողովրդի հետ և անել ամեն բան նրա ընտրյալ Նիկոլ Փաշինյանին Ազգային ժողովի ընտրությամբ Վարչապետ դարձնելու, ժամանակավոր կառավարություն ձևավորելու, ընտրական օրենսգիրքը բարեփոխելու, ընտրական վարչարարությունն իրականացնող մարմիններին փոխելու, Ազգային Ժողովի արտահերթ, բառիսբուն իմաստով ազատ ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու և ,ի վերջո, ժողովրդավարություն հաստատելու համար: Ձեր պարտքն է պարո՛ն Կարեն Կարապետյան, օգնել ժողովրդին և ոչ թե երկու օր առաջ քաղաքական գործիչ դառնալով` առաջնորդել ՀՀԿ ռեժիմին և երկարաձգել նրա հանցագործ իշխանությունը:

Պարոնայք պատգամավորներ, երկրի ապագան կախված է ձեր որոշումից ու քվեարկությունից: Դուք կարո՛ղ եք երկիրը դժվար վիճակից անցնցում դուրս բերել: Արտերկրում բնակվող միլիոնավոր հայեր սպասում են մայիսի 1-ին նշանակված ընտրությանը: Շատերի տուն վերադարձը կախված է ձեր քվեարկությունից:

Դուք բոլորդ պարտավոր եք Հայաստանին անշեղորեն զարգանալու, բարգավաճելու և համայն հայության երազանքի երկիրը դառնալու հնարավորություն տալ:

Հակառակ դեպքում, պարոնա՛յք իշխանավորներ, մեր երկրի ապագայի ամբողջ պատասխանատվությունը կկրեք դուք:

Կասեցրե՛ք մեր բոլորի հայրենիքի` Հայաստանի կործանումը:

Դուք դա դեռ կարող եք անել:

Հրաչուհի Տատուրյան- լրագրող
     Սևակ Խաչատուրյան- Հայ Ամերիկյան խորհրդի ատենապետ
     Էմիլ Գազազ- քանդակագործ, նկարիչ
     Յուրա Գևորգյան (Յուրոզ )- նկարիչ
     Լևոն Մկրտչյան- կինոռեժիսոր
     Գրիգոր Խոտանյան- Ս.Դ. Հնչակյան կուսակցության ատենապետ (Արևմտյան Ամերիկա)
     Հենրիկ Անասյան- Կալիֆորնիայի հայ գրողների միության նախագահ, կոմպոզիտոր, խմբավար
     Գևորգ Քրիստինյան- ԱՄՆ հայ գրողների միության պատվո նախագահ
     Ալլա Թումանյան- դերասանուհի
     Փիթեր Բահլավանյան- պրոդյուսեր, գործարար
     Դեյվիդ Ալփեյ- դերասան
     Նարե Մկրտչյան- ռեժիսոր, պրոդյուսեր
     Հարություն Ֆոդուլյան-դերասան, հասարակական գործիչ
     Հովհաննես Բալայան- «Քաջ Նազար» թերթի խմբագիր
     Լևոն Աբրահամյան-դաշնակահար, պրոֆեսոր
     Նուբար Ջանոյան- Բժիշկ
     Ասատուր Մոսկովյան- հանգստի կոչված գեներալ մայոր
     Սոնա Վան- Հովհաննիսյան-բանաստեղծուհի
     Մանուկ Տոնոյան- Բելանի հայրենակցական միության ատենապետ
     Հակոբ Գասպարյան- Բելանի հայրենակցական միության փոխնախագահ
     Մարգարիտա Խլղաթյան- դեղագետ, երգահան
     Գրիգոր Մոլոյան- իրավաբան
     Գևորգ Բալյան- ճարտարապետ
     Համլետ Ներսիսյան- լեզվաբան, հեռուստալրագրող
     Նունե Ավետիսյան- ասմունքող, լրագրող
     Միհրան Խաչատուրյան-հասարակական գործիչ
     Սողոմոն Ավետիսյան- ռեժիսոր
     Ռազմիկ Մանսուրյան- երգիչ
     Աիդա Տոնոյան- գրող
     Անժելա Բարսեղյան- փաստաբան
     Խաչատուր Խուդիկյան- գործարար
     Գոհար Օկտանյան- փաստաբան
     Լիանա Տեր-Գրիգորյան- փաստաբան
     Զաբել Բոստանյան- գործարար
     Գևորգ Հովսեփյան- գործարար
     Հերմինե Ամիրյան- երգչուհի
     Ստելլա Չալյան- գործառնությունների տնօրեն
     Մարիետա Անասյան- երգչուհի
     Արմեն Անասյան- ջութակահար, դիրիժոր
     Սամվել Վարոսյան- երաժիշտ, խմբավար
     Հարութ Հակոբյան- երգիչ
     Վարդան Ջանգոզյան- ճարտարապետ
     Երվանդ Տոկուզյան- ինժեներ
     Գևորգ Բոստանյան- ինժեներ
     Հովհաննես Պարոնյան- բժիշկ
     Աբրահամ Մայիսյան- բժիշկ
     Ավետիկ Հարությունյան- երաժիշտ, ինժեներ
     Սոֆի Խաչմանյան- դասախոս
     Ալլա Մարիամջանյան- բրոքեր
     Մարիամ Մանուկյան- բժիշկ
     Գրիգոր Դոկուզյան- գլխավոր կոնստրուկտոր
     Սամվել Ֆոդուլյան- համակարգչային ձևավորող
     Արամ Նաջարյան- ինժեներ-մեխանիկ
     Ժիրայր Թերզյան- երաժիշտ, խմբավար
     Սարգիս Սաֆարյան- գործարար, դիզայներ
     Եվ ուրիշներ

24056 | 0
Facebook