Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՀՀԿ-ն է ՀՅԴ-ին հեռացրել կոալիցիայից. «Ժամանակ»

09:55, ուրբաթ, 27 ապրիլի, 2018 թ.
ՀՀԿ-ն է ՀՅԴ-ին հեռացրել կոալիցիայից. «Ժամանակ»

«Պարզվում է, որ ոչ թե ՀՅԴ-ն է ինքնակամ հեռացել կոալիցիայից, այլ ճիշտ հակառակը՝ ՀՀԿ-ականներն են որոշել, որ իրենց այլևս այդպիսի հուսալի գործընկեր պետք չէ:

ՀՀԿ-ՀՅԴ ապահարզանը տեղի է ունեցել մոտավորապես այսպես: Երբ 7-հոգանոց ՀՅԴ խմբակցության պատգամավորներից երկուսը՝ Սուրեն մանուկյանը և Անդրանիկ Կարապետյանն արդեն հայտարարել էին, որ միանում են Նիկոլ Փաշինյանի համաժողովրդական շարժմանը, ՀՅԴ ղեկավարները որոշում են խոսել Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ: Նրանք հայտարարում են, որ իրենց կուսակցությունում այս հարցում միասնական դիրքորոշում չկա, և խմբակցության անդամներից չորսը պատրաստ են քվեարկել հօգուտ ՀՀԿ թեկնածուի, իսկ երեքը կքվեարկեն հօգուտ Փաշինյանի: Սակայն ՀՀԿ-ականներին զայրացնում է այս լկտիությունը, և նրանք մերժում են Դաշնակցության այս առաջարկը՝ պահանջելով, որ ՀՅԴ-ն կամ՛ հանդես գա միասնական դիրքորոշմամբ, կա՛մ ուղղակի դուրս գա կոալիցիայից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

6710 | 0
Facebook