Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանի տիկնիկավարների կողմից փորձ արվեց ԱՄՆ-ի անվան տակ ջարդել ցուցարաներին, մտցնել արտակարգ դրություն ու խաղն ավարտել». Ստյոպա Սաֆարյան

02:35, ուրբաթ, 27 ապրիլի, 2018 թ.
«Ռուսաստանի տիկնիկավարների կողմից փորձ արվեց ԱՄՆ-ի անվան տակ ջարդել ցուցարաներին, մտցնել արտակարգ դրություն ու խաղն ավարտել». Ստյոպա Սաֆարյան

Եւ ուրեմն, կասեր Նիկոլը.... Բռնվեք...
     1. Վարչապետի պաշտոնակատարին ուղարկում են ԱՄՆ դեսպանի հետ հանդիպելու...
     2. Հանդիպումից հետո միտումնավոր ու գիտակցված մամլո հաղորդագրությունում խեղաթյուրում են ԱՄՆ դեսպանի խոսքերը՝ իբր դեսպանը ցույցերը համարում է անօրինական, իսկ հրապարակում Նիկոլի առաջադրումը վարչապետի թեկնածուի կագավիճակում՝ անընդունելի,
     3. Իրականում ցանկանում են ԱՄՆ դեսպանի խոսքերն օգտագործել ցույցերը ուժով ցրելու համար, մտմտում արտակարգ դրության ռեժիմ հայտարարելու մասին,
     4. ԱՄՆ դեսպանությունը զգում է վտանգը, ստիպում հերքում տարածել,
     5. Վլադիմիր Գասպարյանը ջոկում է վտանգավոր խաղը, ոստիկանական զրահամեքենաները մոտեցնում հրապարակի մատույցներին, որտեղ երիտասարդներն ու ժողովուրդը ճանապարհը փակում են, ստիպում ետ գնալ, քիչ անց Վլադիմիր Գասպարյանը հայտարարություն է տարածում ու ասում՝ ես փաս, մեռնեմ մեր պետականության ջանին,
     6. Ճարահատյալ, պաշտոնակատարը Արմեն Գևորգյանին ու Էդվարդ Նալբանդյանին գործուղում է Մոսկվա, այնտեղից Պետերբուրգ, որտեղ խնդրվում են հանդիպում: Պեսկովը սկզբից առհամարհական է վերաբերում՝ թե մեր գլուխը Պետերբուրգում խառն է, դրա ժամանակը չի,
     7. Թե Լավրովին ու այլոց ինչ են խոստանում, տակավին չգիտենք,Պուտինը չի հանդիպում, բայց հաջորդ օրը զանգում է Կարեն Կարապետյանին, ու ստիպված խաղը վերցնում իր վրա:

Եզրակացություն. Ռուսաստանի տիկնիկավարների կողմից փորձ արվեց ԱՄՆ-ի անվան տակ ջարդել ցուցարաներին, մտցնել արտակարգ դրություն ու խաղն ավարտել... Չստացվեց... Կրեմլում կատաղության մեջ են ու մեզ վրա քսի են տվել բաղդասարովներին

ԱզնիվՍՍՍ, ոնց քո անունը այդպես չեն դրել. այսպես էլ երկիրն էիր ուզո՞ւմ ղեկավարել...

21219 | 1
Facebook