Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 23 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Անկարգ երթևեկությունը այս ժողովրդի մեջ սերմանել է հենց ԱՅՆ, ինչի դեմ մենք պայքարում ենք». Սոս Ջանիբեկյան

23:35, հինգշաբթի, 26 ապրիլի, 2018 թ.
«Անկարգ երթևեկությունը այս ժողովրդի մեջ սերմանել է հենց ԱՅՆ, ինչի դեմ մենք պայքարում ենք». Սոս Ջանիբեկյան

Ասեմ, բարձր երաժշտությունն ու անկարգ քշելն, այս ժողովրդի մեջ սերմանել է հենց ԱՅՆ, ինչի դեմ մենք պայքարում ենք։ Կարծեմ եսիմ ում ախպոր տղաներն էին, կամ եսիմ ում քրոջ տղաներն էին, կամ եսիմ որ պապայի լակոտներն էին գրեթե միշտ իրենց նման վարքով ու թանկանոց մեքենաներով ուտում բոլորիս կյանքը։ Դրա դեմ ենք մենք հիմա պայքարում խլեշ անելու փոխարեն։

Ու հենց նույն մարդիկ էին արդեն 20 տարուց ավելի սերմանել էս երկրի մեջ հենց այն, ինչի 3% արտացոլանքին ականատես եղանք երեկ։
     Մենք հենց դրա դեմ ենք ուզում պայքարենք, որ դա չշարունակվի, խնդրում եմ դա մի կապեք Նիկոլ Փաշինյանի քաղաքակիրթ շարժման հետ, որը տեղի է ունենում արդեն օրեր շարունակ։

Անկարգ երթևեկությունը արդի է մինչև հիմա, ոմանք նկարվում էին փողոցի կարգ ու կանոնը հետևող տեսախցիկներով ու թալանվում երկրի «տերերի » կողմից, ոմանք նկարվում նկարները տալիս իրենց պապային, որպես՝ պարծանք։ Ու հենց դրա դեմ ենք մենք պայքարում։

Նա, ով հակառակ է քշում երթևեկության կանոններին, նա այն տղան է, ում հերոսի պատկերացումը հենց այդպիսին էին ստեղծել մեր երկրի «տերերը»։
     Եվ հենց դրա դեմ ենք մենք պայքարում։

Այն ինչի 3% արտացոլանքը մենք տեսանք երեկ, վառ ապացույցներ այն գռփած փողերի որոնք ուսման, դաստիարակչական, ճաշակի, հիգենայի, քաղաքակրթության, մշակույթի, զարգացման փոխարեն մեծացրել էն ինչ որ մեկի դղյակներն ու նստատեղերը։
     Այ հենց դրա համար է մեր պայքարը։

Այն ինչ արտացոլվեց երեկ ճաշակային իմաստով, դա հենց մեր երկրի տերերի կերակրած ճաշակն էր ժողովրդին։ Ինչի դեմ մենք պայքարում ենք։

Այն ինչը, որպես զենք եք օգտագործում մեր դեմ հիմա, դա 20 տարուց ավելի ձեր դաստիարակածն է։

Խնդրում եմ մի խառնեք բոլոր ալիքները։

6183 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am