Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՀՀԿ ակտիվը Հայաստանի ինքնիշխանությունը Տիզբոնում հերթական անգամ գրավ է դնում». Ստյոպա Սաֆարյան

22:50, հինգշաբթի, 26 ապրիլի, 2018 թ.
«ՀՀԿ ակտիվը Հայաստանի ինքնիշխանությունը Տիզբոնում հերթական անգամ գրավ է դնում». Ստյոպա Սաֆարյան

ՀՀԿ ակտիվը գլխապատառ ու խելակորույս տարածում է Պուտին-Կարապետյան հեռախոսազրույցի խայտառակ հաղորդագրությունը՝ չգիտակցելով, որ ուղղակիորեն բարձրաձայնում է սեփական իշխանությունը պահելու համար Հայաստանի ինքնիշխանությունը Տիզբոնում հերթական անգամ գրավ դնելու ու դրա դիմաց տակավին անհայտ պարտավորություններ (որոնց մասին կպատմի Արմեն Գևորգյանը) ստանձնելու հակապետական քայլի մասին: Ու դա ևս մեկ պատճառ է, թե ինչու Կարեն Կարապետյանը չպետք է վարչապետ առաջադրվի, ու ինչու պետք է իշխանությունը փոխանցեք: Պարզ եմ ասում, կարծես թե Սերժ Սարգսյանը հայոց պետականությունն ու Ղարաբաղն ավելի շատ էր գնահատում ու մտահոգվում (եթե իր տեքստում անկեղծ էր), քան դուք:
    
    

10964 | 1
Facebook