Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հրապարակվեցին վաղվա և հաջորդ օրերի անելիքները (տեսանյութ)

20:52, հինգշաբթի, 26 ապրիլի, 2018 թ.
Հրապարակվեցին վաղվա և հաջորդ օրերի անելիքները (տեսանյութ)

Վաղը ժամը 18-ին հանրահավաք կլինի ոչ թե Երևանում, այլ՝ Գյումրիում: «Երևանում վաղվա համար բոլոր գործողություներն առժամանակ դադարեցվում են, որպեսզի Երևանում մեր ակտիվիստները 1-2 օր հանգստանալու, ուժերը վերականգնելու հնարավորություն ունենան: Բայց եթե կան մարդիկ, ովքեր ինձ նման հանգստանալու և ուժերը վերականգնելու խնդիր չունեն, վաղը ժամը 3-ին իրենց ավտոմեքենաներով, որոնց վրա պետք է պարտադիր լինեն համարանիշեր, հավաքվում ենք Աշտարակի խճուղում և ավտոերթով գնում գյումրեցի մեր եղբայրների մոտ, հուսով, որ նրանք մեզ կդիմավորեն Շիրակի մարզի մուտքի մոտ: Իհարկե, բոլոր այն բնակավայրերը, որոնք գտնվում են մեր ճանապարհին, կուզենան հանդիպել մեզ, կողջունենք նաև նրանց:

Իսկ մյուս օրը՝ ապրիլի 28-ին, ժամը 15-ին մենք կլինենք Վանաձորում: Այդ օրը ժամը 12-ին հավաքվում ենք «Հարսնաքար»-ի մոտ ու շարժվում ենք Վանաձոր:

Ապրիլի 29, 30, 31-ին մեր բոլոր գործողությունները Երևանում վերականգնվելու են աննախադեպ թափով և ծավալներով:

Մեր ձեռքերը բաց են, բայց մենք մեր ձեռքերից հաղթանակը ոչ մի կերպ բաց չենք թողնելու»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

29809 | 1
Facebook