Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 23 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Բացի Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկելուց այլ քայլ եթե լինի, դա կհամարվի պետական դավաճանություն». Արարատ Միրզոյան

20:25, հինգշաբթի, 26 ապրիլի, 2018 թ.
«Բացի Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկելուց այլ քայլ եթե լինի, դա կհամարվի պետական դավաճանություն». Արարատ Միրզոյան

Հանրապետության հրապարակում ելույթի ժամանակ ելույթ ունեցավ պատգամավոր Արարատ Միրզոյանն՝ իր խոսքն ուղղելով ժողովրդին. «Դուք հաղթել եք դևին, բայց այդ դևը մի քանի գլուխներ ունի, ինչ որ գազավիկներ կան: Այ ցավներդ տանեմ, հո ձեր ձեռը կրակը չենք ընկել, որ ձեզ հատ-հատ վերացնենք, մենք լիքը բան ու գործ ունենք, պետություն ունենք շենացնելու:

Այս օրերին Հայաստանում տեղի է ունենում տոտալ քաղաքական առևտուր, բոլորը հանդիպում են բոլորին, ու ուզում են մեզ հետ հանդիպել, ու մեզնից են պաշտոններ ուզում: Ժողովուրդ, մեզ հետ պետք չի սակարկել: Մենք չենք ուզում իշխանության գալ, պաշտոններ բաժանել, մարդկանց փոխել: Մենք ուզում ենք փոխել համակարգը: Մենք ուզում ենք ձեզ հետ միասին փոխել խաղի կանոնները, հասարակական հարաբերություններն, արժեքները: Մի գրամ չկասկածեք, մենք չենք հաղթել դևին, որ նոր դև դառնանք էս ժողովրդի գլխին: Մենք ձեր գործիքն ենք, մենք ձեր ծառան ենք և մնալու ենք այդպիսին:

Մի անթաքույց ուղերձ ՀՀԿ-ին և մնացած քաղաքական ուժերին. ՀՀԿ՝ որպես ամբողջություն և դրա առանձին անհատներ, այլ ուժեր՝ իրենց առանձին անհատներով, դուք ունեք մեկ արժանապատիվ ելք՝ դուք պետք է արժանապատվորեն քվեարկեք Նիկոլ Փաշինյանի օգտին: Որևէ այլ դրսևորում կլինի ձեր խայտառակությունը, որևէ այլ գործարք, որևէ այլ թեկնածություն, այլ քվեարկության արդյունք կլինի ոչ լեգիտիմ: ՀՀ ժողովուրդը դա չի ընդունելու: Ես ուզում եմ, որ բոլորը հրապարակում, տներում, կուսակցություններում, ԱԺ-ում, իմանան՝ բացի Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկելուց այլ քայլ եթե լինի, դա կհամարվի պետական դավաճանություն: Ընդ որում, այդ իրավիճակը լինելու է ժամանակավոր: Նիկոլը պիտի շտկի իրավիճակն, ինչից հետո կլինեն արդար ու օրինական ընտրություններ»,- ասաց Արարատ Միրզոյանն, իսկ ժողովուրդը նրա խոսքերն ընդունեց բուռն ծափահարություններով:

9354 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am