Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 18 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Դիարբեքիրի նահանգում պարետային ժամ է հայտարարվել

19:20, հինգշաբթի, 26 ապրիլի, 2018 թ.
Դիարբեքիրի նահանգում պարետային ժամ է հայտարարվել

Թուրքիայի Դիարբեքիր նահանգում՝ Լիջե և Քուլփ շրջանների 69 գյուղերում պարետային ժամ է հայտարարվել։ Պարետային ժամն ուժի մեջ է մտել Թուրքիայի ժամանակով 23։00-ին:

Դիարբեքիրի նահանգապետարանի հայտարարության մեջ ասված է, որ պարետային ժամի ընթացքում Թուրքիայի բանակի ստորաբաժանումները ռազմական գործողություններ են իրականացնելու երկրում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ։ Դրա ընթացքում Թուրքիայի զինուժը կփորձի ոչնչացնել քուրդ զինյալներին պատկանող խրամատներն, ինչպես նաև՝ զենք ու զինամթերքը։ Կիրականացվեն նաև ականազերծման աշխատանքներ:

Ռազմական գործողությունները հիմնականում ընթանալու են անտառային և լեռնային շրջաններում, քանի որ, ըստ թուրքական կողմի՝ այդտեղ թաքնվում են PKK-ի մի շարք հրամանատարներ։

Պարետային ժամը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև նահանգապետարանը հավելյալ նոր ծանուցում կանի, գրում է Ermenihaber.am-ը՝ հղում անելով CNN Türk-ին:

| | |
3162 | 1