Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կրթական տեսանկյունից շատ կարևոր է, որ դրական բաներ գրող մարդիկ վերջին օրերին նեգատիվ բաներ են գրում, և հակառակը». Սերոբ Խաչատրյան

16:00, հինգշաբթի, 26 ապրիլի, 2018 թ.
«Կրթական տեսանկյունից շատ կարևոր է, որ դրական բաներ գրող մարդիկ վերջին օրերին նեգատիվ բաներ են գրում, և հակառակը». Սերոբ Խաչատրյան

Զուտ կրթական տեսանկյունից շատ կարևոր է, որ դրական բաներ գրող մարդիկ վերջին օրերին նեգատիվ բաներ են գրում, և հակառակը։ Կարևոր է, որ մարդկանց միտքը կարծրացած վիճակից դուրս գա։ Նեգատիվ ապրումներ ունեցողները զգան պոզիտիվի արժեքը, իսկ պոզիտիվները զգան նեգատիվի անխուսափելիությունը։ Կարևոր է նաև, որ 20 տարի իշխողի դերում գտնվող մարդկանց խումբը հայտնվի իշխվողի դերում, որպեսզի հասկանա, թե ինչքան դժվար է այն մարդկանց կյանքը, ովքեր իշխանական ու կուսակցական կապեր չունեն իրենց խնդիրները լուծելու հարցում։ Իսկ 20 տարի իշխվողի դերում հայտնվածներն էլ հուսով եմ իշխողի դերում հայտնվելուց հետո ավելի խղճով կկառավարեն Հայաստանը։

3907 | 1
Facebook