Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լևոն Արոնյանը հայտարարություն է տարածել

14:20, հինգշաբթի, 26 ապրիլի, 2018 թ.
Լևոն Արոնյանը հայտարարություն է տարածել

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը համացանցում գրառում է կատարել՝ երկրում տիրող իրավիճակի շուրջ՝ իր աջակցությունը հայտնելով ժողովրդին։

«Մեծ հպարտություն եմ զգում ժողովրդիս համար՝ վերջին երկու շաբաթների իրադարձություններին հետևելով: Ցուցարարների հաստատակամությունն ու քաջությունը, ոստիկանների զգոնությունն ու զսպվածությունը և իշխանության ցուցաբերած իմաստուն և հեռատես քայլը ծաղկուն ժողովրդավարության հիմք են ստեղծում: Կան պահեր, երբ մարդկանց մի խումբ միմյանց հավատալով, ռիսկի է գնում ու հասնում հաջողության, հենց այսպես է հաջողության հասել շախմատի մեր թիմը նաև: Այս պահերին է, որ բոլոր կողմերից պահանջվում է բարձր պատասխանատվության զգացում:

Միանում եմ բոլորիդ Հայաստանում և սփյուռքում, և հավատում, որ մեր նպատակներին հասնել կարելի է միայն խաղաղ և արժանապատիվ ճանապարհով: Եկեք զգուշանանք այնպիսի քայլերից որոնք կարող են վտանգել այն ամենն, ինչ մեր ժողովուրդը կառուցել է երկար տարիներ: Այո՛, մենք պետք է ավելին պահանջենք, այո՛, մենք կարող ենք ավելին ունենալ: Սակայն, այնպես ինչպես շախմատում, մեր ջանքերը պետք է լինեն համառ և գիտակից: Առողջ և մրցունակ տնտեսություն, պահանջարկ ունեցող աշխատուժ, օրենքի գերակայություն և հանրային ինստիտուտների ամրապնդումը , կանանց դերի և ազդեցության մեծացում մեր հասարակության մեջ, սրանք այն քայլերն են որոնք բերում են զարգացման: Եկեք քայլենք այդ ուղղությամբ:

Անչափ կարևոր է սեփական իրավունքների հաստատումն ու կայացումը սկսել մեր իսկ պատասխանատու վերաբերմունքով: Այն սկսվում է յուրաքանչյուրիս մեկ քայլով` մաքուր փողոցներով, կանաչ այգիներով, մաքուր գետերով ու անտառներով: Նման պատասխանատվությամբ կկարողանանք մեր սերն ու երախտագիտությունն արտահայտել մեր երկրին և հողին:

Միասին մենք անհաղթ ենք: Աստված օրհնի Հայաստանը»,- գրել է Արոնյանը:

47177 | 5
Facebook