Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Նիկոլ Փաշինյանը ծավալուն հարցազրույց է տվել РБК-ին

15:05, հինգշաբթի, 26 ապրիլի, 2018 թ.
Նիկոլ Փաշինյանը ծավալուն հարցազրույց է տվել РБК-ին

Հայաստանի ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ծավալուն հարցազրույց է տվել ռուսական РБК հեռուստաալիքին:

- Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ ընդդիմության բանակցությունների խզումից հետո իրավիճակը սրվեց, հնարավորություն կա, որ իշխանություններն ուժային մեթոդներ կկիրառեն:

- Ինչի՞ մասին է խոսքը: Նման բան չի լինի:

- Իսկ եթե բախումնե՞ր լինեն:

- Բախումներ չեն լինի: Ո՞վ է ասել, որ բախումներ կլինեն:

- Այսինքն, Դուք երաշխավորում եք, որ դրանք չեն լինի:

- Ես վստահ եմ:

- Դուք ցանկանում եք խորհրդարանական ընտրություններ անցկացնել և հաղթել: Տեխնիկապես ինչպե՞ս եք պատրաստվում դա անել:

- Մենք չենք ասում, որ պետք է հաղթենք կամ որևէ մեկը պետք է պարտվի: Մեզ համար կարևորն արդար, օրինական ընտրություններն են:

- Ինչպե՞ս եք պատրաստվում դրանք երաշխավորել, ընտրատեղամասերում մնում են Սերժ Սարգսյանի թիմի մարդիկ:

- Կան կոնկրետ միջոցներ, որոնք երաշխավորում ենք: Հայաստանում գոյություն ունի մատնահետքերի միասնական բազա, և յուրաքանչյուր ընտրող քվեարկության ժամանակ թողնում է իր մատնահետքը: Եթե նա երկրորդ անգամ գա միևնույն ընտրատեղամաս, ապա համակարգը կտեղեկացնի այդ մասին:

- Ինչպե՞ս եք մտադիր դա անել այդքան կարճ ժամանակահատվածում:

- Դա շատ հեշտ տեխնիկական խնդիր է: 21-րդ դարն է, տեղեկատվական տեխնոլոգիաների դարը, և Հայաստանում նման լավ մասնագետներ կան: Կարծում եմ՝ դա լուծելի հարց է:

- Բանակցություններ վարո՞ւմ եք ՀՀԿ-ի հետ:

- Այո: Բանակցություններ ենք վարում ՀՀԿ-ի առանձին պատգամավորների հետ: Կարծում ենք՝ այդ բանակցությունները պետք է արդյունավետ լինեն:

- ՀՀԿ-ից ո՞ր պատգամավորների հետ եք բանակցում: Կամ նշեք թիվը:

- Շատերի: Ավելի քան 30:

- Պատմեք Ծառուկյանի հետ ձեր բանակցությունների մասին: Ի՞նչ եք քննարկել կամ արդյոք կմիավորվե՞ք ընտրությունների ժամանակ:

- Ոչինչ չեմ կարող ասել, քանի որ դեռևս բանակցություններ ենք վարում և որևէ կոնկրետ համաձայնություն չկա:

- Ի՞նչ հարաբերություններ ունեք ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:

- Ընդհանրապես ոչ մի հարաբերություն:

- Ի՞նչ է անհրաժեշտ փոխել ԵԱՏՄ-ում:

- ԵԱՏՄ-ում շատ խնդիրներ կան, և ես հույս ունեմ, որ շատ հանդարտ կքննարկենք այդ խնդիրները:

- Կո՞ղմ եք ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության պահպանմանը:

- Մենք երբեք չենք ասել, որ Հայաստանը պետք է լքի ՀԱՊԿ-ն: Մենք ասել ենք, որ Հայաստանը պետք է գիտակցի, թե ինչ պարտավորություններ են կրում մեր առջև մեր ռազմավարական գործընկերները և թե ինչ պարտավորություններ ենք կրում մենք նրանց առջև:

19095 | 1
Facebook