Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Փակ համարներով մեքենայով վթարի ենթարկված 1 տարեկան երեխան մահացել է

11:35, հինգշաբթի, 26 ապրիլի, 2018 թ.
Փակ համարներով մեքենայով վթարի ենթարկված 1 տարեկան երեխան մահացել է

Ապրիլի 24-ին Սարալանջի փողոցում՝ դեպի «Հաղթանակի» զբոսայգի տանող հատվածում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 1-ամյա Յուրի Պապովն այսօր հիվանդանոցում մահացել է:

Shamshyan.com-ի տեղեկություններով, ապրիլի 24-ին ժամը 00:05-ի սահմաններում վերոնշյալ հատվածում, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բնակիչ, 27-ամյա Դավիթ Արզումանյանն իր վարած Mercedes մակնիշի 35 GX 352 համարանիշի ավտոմեքենայով դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին: Վթարի հետևանքով վարորդ Դ. Արզումանյանը, 45-ամյա Գևորգ Պապովը, 1-ամյա Յուրի Պապովը, 32-ամյա Տաթևիկ Սեկոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Լրագրող, հաղորդավար Գոհար Հայրապետյանը անդրադառնալով տեղի ունեցած դժբախտ պատահարին, գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Ընկերուհուս 1 տարեկան տղան, որին ինքը տարիներով սպասել էր, հիվանդանոցում քիչ առաջ մահացավ։ Ինքն ու ամուսինն էլ ծանր վիճակում հիվանդանոցում պառկած են։ Ամսի 24-ին համարները փակած ավտոյով անասունը խփել փախել էր։ Մի հատ համարները փակած, կանոնները խախտող սուտի հեղափոխական տականք եմ տեսել, քարով խփելու եմ ավտոյին, զգուշացնում եմ։ Էն երեխեքը ձեր համար դուրս չեկան փողոց ու պայքարեցին, որ հիմա խուժաններով ինքնահաստատվեք»։

Կայքի փոխանցմամբ, Գևորգ Պապովը ԵՊՀ-ի դասախոս է:

Փակ համարներով մեքենայով վթարի ենթարկված 1 տարեկան երեխան մահացել է. ծնողների վիճակը ծանր է
12929 | 1
Facebook