Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Որոշ ՀՀԿ-ականներ ու պաշտոնյաներ փախուստի դիմեցին Հայաստանից

10:30, հինգշաբթի, 26 ապրիլի, 2018 թ.
Որոշ ՀՀԿ-ականներ ու պաշտոնյաներ փախուստի դիմեցին Հայաստանից

Իշխանափոխության ֆոնին երկրից մեկնող պաշտոնյաների թիվը գնալով ավելանում է: Ասում են՝ երեկ երկրից մեկնել են նաև ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը («Շմայս»), Մարտի 1-ի գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանի ընտանիքը: Լուրեր կան, որ երկրից մեկնել է նաև ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվար Նալբանդյանը:

Նշենք, որ Արմեն Գևորգյանը ՀՀ նախագահի հրամանագրով երեկ էր նշանակվել նախագահի աշխատակազմի ղեկավար:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
46641 | 6
Facebook