Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Մոսկվան ցանկություն չունի միջամտել և ընտրել ֆավորիտների. Ֆ. Լուկյանով. «Ժամանակ»

10:00, հինգշաբթի, 26 ապրիլի, 2018 թ.
Մոսկվան ցանկություն չունի միջամտել և ընտրել ֆավորիտների. Ֆ. Լուկյանով. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի հետ զրույցում «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկյանովն անդրադարձել է այս օրերին Հայաստանում կատարվող ներքաղաքական իրադարձություններին: «Առայժմ` վերջին երկու-երեք օրերին, Մոսկվայի արձագանքը շատ զուսպ է եղել:

Ի տարբերություն նախորդ դեպքերի` նմանատիպ իշխանափոխություններին հարևան երկրներում, այս դեպքում ոչ ոք չի ասում, թե Արևմուտքի մատը խառն է այս գործընթացին: Մոսկվայում հասկանում են, որ սա ներքին ծագում ունեցող գործընթաց է, հանրությունը հոգնել է միևնույն քաղաքա­կան գործիչներից: Իրավիճակը տհաճ է, բայց շատ բնական: Եվ այս իմաստով, ինձ թվում է, Մոսկվան ցանկություն չունի միջամտել այս իրադարձու­թյուններին և փորձել ընտրել ֆավորիտների, առավել ևս, որ Ռուսաստանը դա չի կարողա­նում անել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

5016 | 1
Facebook