Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Անգամ Սերժ Սարգսյանը չհեռացավ Հայաստանից, ուր մնաց՝ բիզնեսը փախչի». Նիկոլ Փաշինյան

22:40, չորեքշաբթի, 25 ապրիլի, 2018 թ.
«Անգամ Սերժ Սարգսյանը չհեռացավ Հայաստանից, ուր մնաց՝ բիզնեսը փախչի». Նիկոլ Փաշինյան

«Ես ուզում եմ, որ հստակ լինի, չկա որևէ տարբերակ, որ հրապարակի այս հաղթական ժողովուրդը չհաղթի: Եթե հանկարծ փորձ արվի հանրապետական որևէ թեկնածուի նույնիսկ առաջադրել որպես վարչապետի թեկնածու, ուրեմն ժողովուրդը կշրջապատի ԱԺ, Կառավարության և բոլոր այլ կառավարական շենքերը:

Ես այս պահից Կարեն Կարապետյանին զգուշացնում եմ՝ այլևս ոտք չդնել կառավարական որևէ շենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքին: Նա շարունակեց. «Եթե ՀՀ ամենախոշոր արտահանողներից մեկը միանում և ողջունում է մեզ, նշանակում է՝ այս հեղափոխության հաղթանակի ամենակարևոր պտուղներից մեկը լինելու է մեր տնտեսության թռիչքաձև զարգացումը, կասկած չկա:

Եվ վերջում էլի կրկնեմ՝ լուրեր են տարածվում, թե բիզնեսն ահաբեկված է, փողերը դուրս են հանվում, բայց ես ուզում եմ՝ մենք բոլորս գնահատենք մեր կողմից իրականացվող հեղափոխության հզորությունը՝ տեսեք, դուք շատ քիչ դեպք կգտեք, երբ ժողովրդի ճնշման ներքո, հրաժարական տված ղեկավարը մնա այդ երկրի տարածքում: Ես հատուկ ընդգծում եմ՝ Սերժ Սարգսյանը ոչ միայն ՀՀ-ում է, այլև, ինչպես խոստացել ենք, նրա նկատմամբ հաշվեհարդարի որևէ փորձ չի եղել: Նա ինքն էլ հասկանում է, որ սա ժողովրդական մի այնպիսի հեղափոխություն է, որի նատակն օրինականությունն, արդարությունն, ազգային միասնությունն են: Եթե Սերժ Սարգսյանը նույնիսկ չի մտածում Հայաստանը լքելու մասին, ապա էդ ի՞նչ գործարար է և ինչո՞ւ է ահաբեկված: Սուտ լուրեր են, որևէ մեկը ՀՀ-ում ահաբեկված չէ, որովհետև մեր իշխանության պայմաններում Հայաստանում արմատախիլ է արվելու պետական ահաբեկչության որևէ դրսևորում և ամեն մի քաղաքացու իրավունքները լինելու են 100%-ով պաշտպանված՝ անկախ նրա քաղաքական հայացքներից: Այսօր փորձում են վախեցնել ուժային լուծումներով, բախումներից են վախենում: Չեն կարող լինել բախումներ, ես սա հայտարարում եմ պատասխանատու:

Չգիտեմ՝ որ անպատասխանատու պաշտոնյան 2 զրահամեքենա էր մտցրել հրապարակ: Եվ դա ավարտվեց զրահամեքնաների անձնակազմի և ժողովրդի գրկախառնություններով: Ժողովուրդը հաղթել է, հաղթանակը պետք է ճանաչվի րոպե առաջ, ուրիշ տաբերակ չկա»:

12620 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am