Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես ուժային կառույցներին հրահանգ տալու շատ ավելի մեծ հիմքեր ունեմ, քան Կարեն Կարապետյանը». Նիկոլ Փաշինյան

22:30, չորեքշաբթի, 25 ապրիլի, 2018 թ.
«Ես ուժային կառույցներին հրահանգ տալու շատ ավելի մեծ հիմքեր ունեմ, քան Կարեն Կարապետյանը». Նիկոլ Փաշինյան

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Կարեն Կարապետյանը և հրաժարական տված կառավարությունը չունեն որևէ իշխանություն և ոստիկանության ու ոստիկանության պետի այսօրվա հայտարարություններն ուղղակիորեն նշանակում են, որ նրանք հրաժարվում են կատարել Կարեն Կարապետյանի որևէ հրաման և դա տրամաբանական է, որովհետև Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնակատար չէ և նա չունի որևէ լիազորություն՝ ուժային որևէ կառույցի որևէ հրահանգ տալու: Եթե գեղական կարգով համարենք, ապա ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ ես ինքս ուժային կառույցներին հրահանգ տալու շատ ավելի մեծ հիմքեր ունեմ, քան Կարեն Կարապետյանը: Այնպես որ, ես բոլոր ոստիկաններին կոչ եմ անում՝ րոպե առաջ անվերապահորեն միանալ մեր ժողովրդին և հայտարարել ՀՀ-ում ստեղծված խաղաղ, ոչ բռնի թավշյա հեղափոխության հաղթանակը»- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

17685 | 1
Facebook