Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մենք ժամավաճառությամբ չեք զբաղվում, պատրաստ ենք բանակցությունների». Նիկոլ Փաշինյան

22:15, չորեքշաբթի, 25 ապրիլի, 2018 թ.
«Մենք ժամավաճառությամբ չեք զբաղվում, պատրաստ ենք բանակցությունների». Նիկոլ Փաշինյան

«Այն ժամանակ, երբ «Մարիոթ» հյուրանոցում ժամը 11-ին նշանակված էին մեր բանակցությունները, մեզ զանգում էին հանրապետական պատգամավորներ և խնդրում հաշվի առնել, որ Կարեն Կարապետյանն այդ բանակցություններում մեզ չի ներկայացնում:

Դրանից հետո մենք առաջարկել ենք, որ բանակցային ֆորմատի քննարկումներին մասնակցեն Կարեն Կարապետյանը, Արմեն Բաբլոյանը և Վահրամ Բաղդասարյանը, որ համոզվենք, որ բանակցում ենք իշխող կուսակցւթյան, ոչ թե նրա մի փոքր հատվածի հետ: Այսօր էլ քիչ առաջ ինձ մոտեցան ՀՀԿ-խմբակցության պատգամավորներ և պաշտոնապես ասացին, որ պատրաստ են քվեարկել վարչապետի ժողովրդական թեկնածուի օգտին, այնպես որ, մենք ժամավաճառությամբ չեք զբաղվում, պատրաստ ենք բանակցությունների և դրանք, ինչպես նախկինում պնդել ենք, պետք է վերաբերվեն իշխանության խաղաղ և անցնցում փոխանցմանը»:

7603 | 1
Facebook