Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կարեն Կարապետյաʹն, եթե ուզում ես Արտակարգ դրություն հայտարարել, բախտդ փորձիʹր». Նիկոլ Փաշինյան

21:55, չորեքշաբթի, 25 ապրիլի, 2018 թ.
«Կարեն Կարապետյաʹն, եթե ուզում ես Արտակարգ դրություն հայտարարել, բախտդ փորձիʹր». Նիկոլ Փաշինյան

Կարեն Կարապետյանը հույս ուներ, որ ապրիլի 23-ի տոնակատարությունից և ապրիլի 24-ի համաժողովրդական սգի օրվանից հետո ժողովուրդն այլևս չի հավաքվի, սակայն նա սխալվեց, իր ելույթն սկսեց Նիկոլ Փաշինյանը:

«Մենք պահանջում ենք Հանրապետական կուսակցության միանշանակ և անվերապահ կապիտուլյացիան,- ասաց նա,-այն պահին, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, այդ պահից հրաժարական է տվել ամբողջ կառավարությունը: Այս պահին Հայաստանում չկա կառավարություն: Կարեն Կարապետյանն իրեն հռչակել է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար: Այսօր իրավաբանները՝ վերլուծելով ՀՀ օրենսդրությունը, արձանագրել են, որ վարչապետի հրաժարականի պարագայում չի կարող լինել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար: Հետևաբար, Կարեն Կարապետյանը ոչ թե վարչապետի, այլ առաջին փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է: Նա թող չհամարձակվի Հայաստանում իրեն հռչակել վարչապետ, դա կհամարվի նույնիսկ քրեական հանցագործություն:

Այսօր Կարեն Կարապետյանն, իրեն համարելով վարչապետ, հրավիրել է ուժայիններին և պնդել, թե պետք է արտակարգ դրություն մտցնել: Բայց ես զարմանում եմ այդ մարդու տրամաբանության վրա: Ուրեմն Սերժ Սարգսյանը վերջին 25 տարիներին եղել է Ներքին գործերի, Ազգային անվտանգության, Պն, Ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար: Կարեն Կարապետյաʹն, ուրեմն ամսի 23-ին Սերժն Սարգսյանը չէ՞ր ֆայմում, որ կարելի է ՀՀ-ում Արտակարգ դրություն մտցնել, դու եկել ես սատանի մայլեն քանդրբազություն ե՞ս անում: Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ Կարեʹն Կարապետյան, դու չես կարող արտակարգ դրություն հայտարարել, որովհետև, եթե դու նույնիսկ ստից մի թուղթ ստորագրես, մենք դա տեղում չեղյալ կհամարենք, թե ուզում ես՝ բախտդ փորձիր»:

Ուղիղ միացումն՝ «Ազատություն ռադիոկայան»-ի
28366 | 6
Facebook