Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հրապարակը պատրաստ է թարմացնել ռեկորդը՝ 6 օր խփենք, 4 օր խփենք, 1 օր խփենք, ինչքան ուզենք, էնքան խփենք». Արեն Մկրտչյան

20:45, չորեքշաբթի, 25 ապրիլի, 2018 թ.
«Հրապարակը պատրաստ է թարմացնել ռեկորդը՝ 6 օր խփենք, 4 օր խփենք, 1 օր խփենք, ինչքան ուզենք, էնքան խփենք». Արեն Մկրտչյան

SOS հաղորդումների սցենարիստ , #ՄերժիրՍերժին նախաձեռնության անդամ Արեն Մկրտչյանը Հանրապետության հրապարակում ասաց. «Կարեն Կարապետյան անունով ժամանակավոր պաշտոնակատարը ցանկանում է գողանալ մեր հաղթանակը: Ոչ, Կարեն Կարապետյանը ցանկանում է թարմացնել Սերժ Սարգսյանի ռեկորդը Սերժն այս հրապարակին դիմադրեց 6 օր Կարեն Կարապետյան, հրապարակը պատրաստ է թարմացնել այս ռեկորդը՝ 6 օր խփենք, 4 օր խփենք, 1 օր խփենք, ինչքան ուզենք, էնքան խփենք:

Տեղեկություններ կան նաև, որ կոնֆետի արտադրությամբ զբաղվող որոշ ընկերություններում աշխատակիցներին սպառնում են, թույլ չեն տալիս դուրս գալ փողոց: Սթափվեք, այս քաղաքացիները պարզած ձեռքերով կայցելեն ձեզ ու կշրջափակեն այնքան ժամանակ, մինչև ձեզ հաց կբերեն պարաշյուտներով»:

11912 | 1
Facebook