Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կարեն Կարապետյանի աշխատակազմը «սխալմամբ» սխալ է թարգմանել ԱՄՆ դեսպանի այսօրվա խոսքը

20:40, չորեքշաբթի, 25 ապրիլի, 2018 թ.
Կարեն Կարապետյանի աշխատակազմը «սխալմամբ» սխալ է թարգմանել ԱՄՆ դեսպանի այսօրվա խոսքը

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատակազմը և ԱՄՆ դեսպանությունը ցավով նշում են, որ այսօր կառավարության աշխատակազմի կողմից ներկայացված մամլո հաղորդագրության մեջ դեսպան Միլսին վերագրվող խոսքը Դեսպանի մեկնաբանությունների ու ԱՄՆ կառավարության դիրքորոշման սխալ թարգմանություն է: Ինչպես ԱՄՆ դեսպանատունը նախկինում նշել է, Հայաստանի ժողովրդի խաղաղ հավաքների և ազատ արտահայտման իրավունքը երաշխավորվում է ՀՀ սահմանադրությամբ: Մենք համոզված ենք, որ այս իրավունքները պետք է լիարժեք հարգվեն և նոր կառավարության ձևավորումը պետք է լինի բարեխիղճ բանակցությունների արդյունք։

19635 | 1
Facebook