Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ժողովրդի բուռն արձագանքն ու ցնծությունն ամեն ինչ ասել է». Վարդան Օսկանյան

15:40, չորեքշաբթի, 25 ապրիլի, 2018 թ.
«Ժողովրդի բուռն արձագանքն ու ցնծությունն ամեն ինչ ասել է». Վարդան Օսկանյան

Ապրիլի 23-ի իրադարձություններին ժողովրդի բուռն արձագանքն ու ցնծությունն ամեն ինչ ասել է։

Ժողովրդի՝ փոփոխության ցանկությունը միայն մեկ մարդու չի վերաբերում, այլ ամբողջ համակարգին, քաղաքական մենաշնորհին և արդար ընտրություններով նոր համակարգի ստեղծմանը։

Բոլորը պետք է հստակ գիտակցեն, որ իշխանությունն անցել է ժողովրդի ձեռքը, պետք է կատարեն ժողովրդի ցանկությունը։ Դրա դեմ գնալու արդյունքում ստեղծված որևէ անկանխատեսելի իրավիճակի ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է գործող կառավարության ուսերին։

Հասկանալի է, որ ժողովրդի ցանկությունը պետք է իրականացվի բանակցություններով՝ Սահմանադրության և օրենքների շրջանակում, բայց իշխանությունը պետք է հստակ արձանագրի և երաշխավորի, որ գործընթացի վերջնարդյունքը պետք է համապատասխանի ժողովրդի պահանջներին։

Իզուր տեղը պետք չէ ժողովրդին գրգռել և ցնցումներ առաջացնել։

5630 | 2
Facebook