Իրավապաշտպանների թեժ գծին ահազանգ է ստացվել, որ Երևանի 152 դպրոցում աշակերտներին փակի տակ են պահում և թույլ չեն տալիս դուրս գալ դպրոցից:
Ահազանգողը հայտնել է, որ դպրոցի բակում հավաքված ծնողներին ևս առաջարկում են մտնել դպրոց, որպեսզի նրանց էլ թույլ չտան դուրս գալ:
Նաև սպառնում են, որ ոստիկանություն զանգելու դեպքում «ավելի վատ կլինի», այս մասին հայտնում է ՀՔԱՎ-ը: