Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մենք վարչապետ ենք առաջադրելու Նիկոլ Փաշինյանին, և դրա համար 53 ձայն է պետք». Էդմոն Մարուքյան

14:35, չորեքշաբթի, 25 ապրիլի, 2018 թ.
«Մենք վարչապետ ենք առաջադրելու Նիկոլ Փաշինյանին, և դրա համար 53 ձայն է պետք». Էդմոն Մարուքյան

«Ըստ էության, մենք ունենք մի իրավիճակ, որ եթե Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո ՀՀԿ-ն չի հեռանում, որևէ բան տեղից չի շարժվելու, և հիմա պետք է տանեն համակարգային պայքար, որ համակարգը փոխվի, որ ամբողջ համակարգը հեռանա: Մենք վարչապետ ենք առաջադրելու Նիկոլ Փաշինյանին, և մեզ 53 ձայն է պետք, որպեսզի նա ընտրվի: Ես կարծում եմ, որ արդեն կան այդ ձայները, կա նման հնարավորություն: «Բարգավաճ Հայաստանն» ու «Ելքը» միասին 40 մանդատ են, 13 մանդատ ՀՀԿ-ից կամ ՀՅԴ-ից պետք է»:

Իսկ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը վարչապետի իր թեկնածուին կառաջադրի նախագահի հետ քաղաքական ուժերի երկխոսությունից հետո: Այս մասին ասել է Վահրամ Բաղդասարյանը:

6757 | 1
Facebook