Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մոսկվան Հայաստանում կոնսենսուսային որոշման հույս ունի». Պեսկով

14:00, չորեքշաբթի, 25 ապրիլի, 2018 թ.
«Մոսկվան Հայաստանում կոնսենսուսային որոշման հույս ունի». Պեսկով

Ռուսաստանը նախկինի պես Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն այդ երկրի ներքին գործն է համարում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք նախկինի պես կարծում ենք, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն այդ երկրի ներքին գործ են և հույս ունենք, որ մեր հայ ընկերները կկարողանան լուծել իրավիճակն ու կոնսենսուսային որոշում կայացնել մոտակա ժամանակները»,- ասել է Պեսկովը:

«Մենք շարունակում ենք շատ ուշադիր հետևել այդ իրավիճակին»,- նշել է նա:

8295 | 1
Facebook