Խնդրում ենք սպասել...

Համացանց

Արմեն Դարբինյանը շաբաթներ առաջ գովերգում էր Սերժ Սարգսյանին, հիմա գրում է, որ ՀՀԿ-ն պիտի հեռանա

12:10, չորեքշաբթի, 25 ապրիլի, 2018 թ.
Արմեն Դարբինյանը շաբաթներ առաջ գովերգում էր Սերժ Սարգսյանին, հիմա գրում է, որ ՀՀԿ-ն պիտի հեռանա

«Ազգային կոնսենսուսի պահը եկել է, Ժողովուրդ: Հանրապետականն իր ԲՈԼՈՐ ներկայացուցիչներով պիտի հեռանա: Նրան չեն վստահում Հրապարակը, Նիկոլ Փաշինյանը, և ամենակարևորը՝ մեր ՆՈՐ և ՀՐԱՇԱԼԻ ՍԵՐՈՒՆԴԸ: Բայցև երկրի ու պետության ճակատագրի հարցերը չեն կարող լուծվել այլևս Հրապարակում: Մենք այսուհետ պետք է դրսևորենք ԲԱՑԱՌԻԿ օրինապաշտություն. Երկիրը ունի Պետության Գլուխ՝ դա Հանրապետության Նախագահն է: Հայոց երկրորդ պետությունը՝ նույնպես: Նիկոլ Փաշինյանը, Բակո Սահակյանը և Արմեն Սարգսյանը ՊԻՏԻ ՆՍՏԵՆ ՄԻ ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ և վճռեն ազգի անելիքները: Սա է պահի հրամայականը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին վարչապետ, Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը

Նկատենք, որ շաբաթներ առաջ խոսելով Սարգսյանի հետագա պաշտոնավարման մասին, նա գրել էր. «Պարադոքսալ է, բայց հենց այժմ կարծես նրանից սպասելիքներն առավելագույնն են՝ ազգային առաջնորդի դերակատարումը լիարժեք ստանձնելու, ժողովրդին, երկիրը և պետությունը դեպի բարեկարգ ապագա տանելու, Արցախին տեր կանգնելու պատասխանատվությամբ...»:

Նա նաև շնորհակալություն էր հայտնել նախագահին, բարի երթ և հաջողություններ մաղթել նրան, քանզի ստանձնել է «ազգային առաջնորդի բեռը»:

8117 | 3
Facebook