Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մենք ունենալու ենք այնպիսի Հայաստան, որտեղ ուսանողը գնահատված է լինելու». մեկնարկեց ուսանողների ակցիան

11:20, չորեքշաբթի, 25 ապրիլի, 2018 թ.
«Մենք ունենալու ենք այնպիսի Հայաստան, որտեղ ուսանողը գնահատված է լինելու». մեկնարկեց ուսանողների ակցիան

Բժշկականի ուսանողները «Դասադուլ», «Ազատ, անկախ ուսանող» կոչերով դուրս եկան համալսարանից և շարժվեցին Երևանի Պետական համլասարան: Նրանք «Միացում» կոչերով հորդորում են բոլորին միանալ իրենց ակցիային: MAMUL.am-ի հետ զրույցում նրանք նշեցին, որ շարունակելու են պայքարը, քանի դեռ իրենց նպատակին չեն հասել: «Կրթության որակը պետք է փոխվի և մենք ունենալու ենք նոր Հայաստան, այնպիսի երկիր, որտեղ ուսանողն ստանալու է իր գիտելիքին համապատասխան գնահատական, գնահատված է լինելու, կեղծարարություն չի լինելու: Ուսանողը չպետք է կաշկանդված լինի իր երկրում. այսուհետ ունենալու ենք ազատ ուսանող և բարձրակարգ մասնագետներ»,- ասացին նրանք:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժումը վերսկսում է բողոքի անհնազանդության գործողություններն՝ ընդդեմ իշխանության վերարտադրության:

5871 | 3
Facebook