Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կարեն Կարապետյանը բարոյական իրավունք չունի պաշտոնավարելու, պետք է գնա Մոսկվա, «Գազպրոմ» և այնտեղ գազ տա». Ոսկան Սարգսյան

10:10, չորեքշաբթի, 25 ապրիլի, 2018 թ.
«Կարեն Կարապետյանը բարոյական իրավունք չունի պաշտոնավարելու, պետք է գնա Մոսկվա, «Գազպրոմ» և այնտեղ գազ տա». Ոսկան Սարգսյան

Կարեն Կարապետյանն իզուր է իրեն դուխով տղի տեղ դնում, ժիլետով տղան փողոց չի կարող դուրս գալ: Կարեն Կարապետյանը Երևանի քաղաքապետ եղած ժամանակ, երբ վախեցրին, թռավ Մոսկվա: Իր վարչապետության շրջանում վախեցել է Տավուշի սահմանագիծ գալ, միայն մի անգամ` 2017թ. խորհրդարանական ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը նրան գործուղել էր Տավուշի սահմանամերձ տարածքներ, դրանից հետո նա Դիլիջանից այն կողմ չի անցել: Սերժ Սարգսյանի կողմից վարչապետ նշանակված, Սերժին որպես վարչապետի թեկնածու առաջադրած Կարեն Կարապետյանը բարոյական իրավունք չունի այլևս պաշտոնավարելու, պետք է գնա Մոսկվա, Գազպրոմ և այնտեղ գազ տա:

10404 | 1
Facebook