Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 22 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Հայաստանում կառավարության ձևավորումը ներքին գործ է և ես վստահ եմ, որ Ռուսաստանը կհարգի Հայաստանի ժողովրդի որոշումը». Փաշինյան. ուղիղ

21:16, երեքշաբթի, 24 ապրիլի, 2018 թ.
«Հայաստանում կառավարության ձևավորումը ներքին գործ է և ես վստահ եմ, որ Ռուսաստանը կհարգի Հայաստանի ժողովրդի որոշումը». Փաշինյան. ուղիղ

Լրագրողի հարցին՝ արդյոք չի՞ կարծում, որ Ռուսաստանը կպաշտպանի Կարեն Կարապետյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Հայաստանում կառավարության ձևավորումը ներքին գործ է և Հայաստանյան ժողովուրդն ինքը պետք է որոշի, թե ով պետք է լինի կառավարությունում, իսկ Ռուսաստանը դաշնակից ընկեր է Հայաստանի համար: Ես վստահ եմ, որ Ռուսաստանը կհարգի Հայաստանի ժողովրդի որոշումը:

Հաջորդ հարցին՝ Եթե «Հանրապետական» կուսակցությունը չընտրի ժողովրդի թեկնածուին՝ կընդունե՞ք ՀՀԿ-ի թեկնածուին, պատասխանեց. «Իհարկե ոչ, թավշյա հեղափոխությունը շարունակվում է, այն կշարունակվի՝ մինչև որ բոլոր նպատակներն իրականանան»:

Փաշինյանը նշեց, որ շատ վերլուծաբաններ կարծում էին, որ Սերժ Սարգսյանը հրաժարական չի տա, բայց նա հրաժարական տվեց: «Մյուս կետերի իրականացումը մեզ համար ավելի հեշտ է քան առաջինը: Ս. Սարգսյանի հրաժարականն ամենաբարդն էր: Մենք շարունակելու ենք մեր գործողությունները, մինչև մեր բոլոր նպատակները կյանքի կկոչվեն», - ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, «#Իմ քայլը» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը պատասխանում է արտասահմանյան լրագրողների հարցերին:

«Հայաստանում կառավարության ձևավորումը ներքին գործ է և ես վստահ եմ, որ Ռուսաստանը կհարգի Հայաստանի ժողովրդի որոշումը». Փաշինյան. ուղիղ
8509 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am