Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 23 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Իշխանությունից ոչ մեկ չի լինելու վարչապետ, ժողովուրդն ինքը պետք է ընտրի իր վարչապետին». Նիկոլ Փաշինյան. ուղիղ

20:40, երեքշաբթի, 24 ապրիլի, 2018 թ.
«Իշխանությունից ոչ մեկ չի լինելու վարչապետ, ժողովուրդն ինքը պետք է ընտրի իր վարչապետին». Նիկոլ Փաշինյան. ուղիղ

«Ռուսաստանը զենք վաճառելով Ադրբեջանին՝ նպաստել է մեր հարաբերությունների վատթարացմանը, ինչպես նաև առկա են մի շարք խնդիրներ, որոնք դարձյալ անդրադառնում են մեր հարաբերությունների վրա: Սակայն կարծում եմ, որ ոչ մի հարց անլուծելի չէ, և ցանկության դեպքում կարող ենք բոլոր հարցերին լուծում տալ...

Ես արդեն ասացի, որ իշխանությունից ոչ մեկ չի լինելու վարչապետ, ժողովուրդն ինքը պետք է ընտրի իր վարչապետին: Դա կլինի Հրապարակում և ժողովուրդն իր ցանկությամբ կհաստատի դա: Այդ գործընթացը պետք է լինի խաղաղ բանակցությունների պայմաններում, բոլորի հետ պետք է քննարկվի այդ հարցը: Մենք հաշիվ ենք տալիս, որ ժողովուրդը հաղթել է և դա ամենակարևորն է: Ժողովրդի հաղթանակը պետք է ունենա իր տրամաբանական ավարտը, այսինքն՝ նրա թեկնածուն պետք է դառնա վարչապետ և ոչ այլ ուրիշ անձ»,- միջազգային լրատվամիջոցների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, «Ելք» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Հարցին՝ հանարվո՞ր է կարեն Կարապետյանի թեկնածությունն առաջադրվի, պատասխանեց.

«Ես ասացի. որ ամենակարճ ժամանակաշրջանում պետք է տեղի ունենա այդ գործընթացը... Ես արդեն ասել եմ, որ վենդետա չի լինելու, լինելու է օրինականություն»:

«Իշխանությունից ոչ մեկ չի լինելու վարչապետ, ժողովուրդն ինքը պետք է ընտրի իր վարչապետին», Նիկոլ Փաշինյան
11850 | 2
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
MERJIR KARENIN
MERJIR KARENIN 00:30, 25.04.2018
JOXOVURD JAN OFICAL HAYTARARVEC VOR HANRAPETAKANNER@ CHEN HANZNELU ISHXANUTYUN@ JOXOVRDIN VAX@ MI MARDU NMAN ELI DURSENQ GALI POXOPCNER@ HEXEXELU MERJIR HANRAPETAKANNERIN