Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 27 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հարցազրույցներ

«Որ հարկադրված հեղափոխություն կատարած երկիրը կարող է զարգանալ թռիչքաձև, ցույց է տալիս նաև վիճակագրությունը». Սեյրան Գրիգորյան

19:38, երեքշաբթի, 24 ապրիլի, 2018 թ.
«Որ հարկադրված հեղափոխություն կատարած երկիրը կարող է զարգանալ թռիչքաձև, ցույց է տալիս նաև վիճակագրությունը». Սեյրան Գրիգորյան

Աշխարհում տեղի են ունեցել առանց զոհերի ավարտված մի ամբողջ շարք հեղափոխություններ։ Այդ առումով փայլում են հատկապես 1989 թվականի արևելաեվրոպական հեղափոխությունները։ Իրենց «հանրապետականների» դեմ բարեհաջող ապստամբած բոլոր երկրները՝ բացի մեկից (Ռումինիա), կարողացել են տանել խաղաղ, կազմակերպված անհնազանդության բնույթ ունեցող պայքար և հաղթել՝ խորտակելով բռնապետերի իշխանությունը։
     Երկու տարի առաջ՝ 2016 թ․ ամռանը, ես եղել եմ, ճիշտ է, շատ կարճ ժամանակով, այդ երկրներից չորսում՝ Գերմանիայում (նախկին ԳԴՀ), Չեխիայում, Սլովակիայում և Հունգարիայում։ Եվ ոչ մեկում չեմ զգացել հետհեղափոխական անկման, առավել ևս քաոսի կամ թշվառության հետքեր, որոնցով վախեցնում են մեզ ճահիճի սիրահարները։
     Որ հարկադրված հեղափոխություն կատարած երկիրը կարող է զարգանալ թռիչքաձև, ցույց է տալիս նաև վիճակագրությունը։ Թվարկված երկրներից նվազ հայտնի Սլովակիայում, որը, ի դեպ, «քնքուշ հեղափոխությունից» մի քանի տարի հետո «թավշյա ապահարզանով» անջատվեց նախկին Չեխոսլովակիայից, մեկ շնչին ընկնող տարեկան համախառն արդյունքը կազմում է 34,743 ամերիկյան դոլար։
     Հիշեցնելով, որ սա որևէ երկրի քաղաքացիների բարեկեցության գլխավոր ցուցանիշն է, ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունում մեկ շնչին ընկնող տարեկան համախառն արդյունքը կազմում է․․․ 9,098 ամերիկյան դոլար։
     Առայժմ, այսինքն՝ հեղափոխությունից առաջ։

| | |
8987 | 3
loading...
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
ombudsman
ombudsman 19:13, 24.04.2018
serjulik@ toxum er vor erkir@ zargana..
ARDARUTYUN
ARDARUTYUN 19:42, 24.04.2018
Սա պիտի ավելի շուտ լիներ, բայց ավաղ, խանգարեցին նախ ընդդիմադիր ղեկավարների անհեռատես ու վախկոտ՝ ԼՏՊ, Րաֆֆի, Վազգեն Մանուկյան, Գ. Ծառուկյան դավաճան՝ գեղամյան, ա. բաղդասարյան, ՀՅԴ դիրքորոշումները, ժողովրդի՝ իր ուժերին չհավատալու, տարբեր պատճառներով հլու հնազանդ ստահակներին ենթարկվելու հանգամանքները: Կեցցե Նիկոլը, որ կարողացավ ազգիս մեջ վերականգնել հերոսական ոգին,պայքարելու վճռականությունը,անարդարության դեմ ցասումը: Մնում է չկորցնել թափը և թալանչի. ստոր ու դավադիր տարրերին հեռացնել իշխանությունից, վերականգնել արդարությունն ու արժանապատիվ կյանքն այս երկրում: