Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Որ հարկադրված հեղափոխություն կատարած երկիրը կարող է զարգանալ թռիչքաձև, ցույց է տալիս նաև վիճակագրությունը». Սեյրան Գրիգորյան

19:38, երեքշաբթի, 24 ապրիլի, 2018 թ.
«Որ հարկադրված հեղափոխություն կատարած երկիրը կարող է զարգանալ թռիչքաձև, ցույց է տալիս նաև վիճակագրությունը». Սեյրան Գրիգորյան

Աշխարհում տեղի են ունեցել առանց զոհերի ավարտված մի ամբողջ շարք հեղափոխություններ։ Այդ առումով փայլում են հատկապես 1989 թվականի արևելաեվրոպական հեղափոխությունները։ Իրենց «հանրապետականների» դեմ բարեհաջող ապստամբած բոլոր երկրները՝ բացի մեկից (Ռումինիա), կարողացել են տանել խաղաղ, կազմակերպված անհնազանդության բնույթ ունեցող պայքար և հաղթել՝ խորտակելով բռնապետերի իշխանությունը։
     Երկու տարի առաջ՝ 2016 թ․ ամռանը, ես եղել եմ, ճիշտ է, շատ կարճ ժամանակով, այդ երկրներից չորսում՝ Գերմանիայում (նախկին ԳԴՀ), Չեխիայում, Սլովակիայում և Հունգարիայում։ Եվ ոչ մեկում չեմ զգացել հետհեղափոխական անկման, առավել ևս քաոսի կամ թշվառության հետքեր, որոնցով վախեցնում են մեզ ճահիճի սիրահարները։
     Որ հարկադրված հեղափոխություն կատարած երկիրը կարող է զարգանալ թռիչքաձև, ցույց է տալիս նաև վիճակագրությունը։ Թվարկված երկրներից նվազ հայտնի Սլովակիայում, որը, ի դեպ, «քնքուշ հեղափոխությունից» մի քանի տարի հետո «թավշյա ապահարզանով» անջատվեց նախկին Չեխոսլովակիայից, մեկ շնչին ընկնող տարեկան համախառն արդյունքը կազմում է 34,743 ամերիկյան դոլար։
     Հիշեցնելով, որ սա որևէ երկրի քաղաքացիների բարեկեցության գլխավոր ցուցանիշն է, ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունում մեկ շնչին ընկնող տարեկան համախառն արդյունքը կազմում է․․․ 9,098 ամերիկյան դոլար։
     Առայժմ, այսինքն՝ հեղափոխությունից առաջ։

12056 | 3
Facebook