Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված՝ Արցախում ոգեկոչման միջոցառումներ են անցկացվում

19:20, երեքշաբթի, 24 ապրիլի, 2018 թ.
Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված՝ Արցախում ոգեկոչման միջոցառումներ են անցկացվում

Այսօր՝ ապրիլի 24-ին, Ստեփանակերտում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին կառուցված Զանգակատուն-հուշակոթող են այցելել հարյուրավոր մարդիկ` իրենց հարգանքի տուրքը մատուցելու` Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին, հայտնում է «Արցախպրես»-ը:

Ոգեկոչման արարողությանն Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ տեղի է ունեցել ոգեկոչման կարգ:

Խոսելով Ցեղասպանության մասին՝ նա նշել է, որ 1988 թվականի համազգային շարժումը նպաստել է, որ հայ ժողովուրդը ձեռք բերի պետականություն՝ իր բոլոր կառույցներով՝ դրանով իսկ կասեցնելով Ադրբեջանի կողմից նոր Ցեղասպանությունների իրականացումը:

3188 | 1
Facebook