Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Անհրաժեշտ է շարունակել իշխանության վրա ճնշումները». Թանկյան (տեսանյութ)

12:00, երեքշաբթի, 24 ապրիլի, 2018 թ.
«Անհրաժեշտ է շարունակել իշխանության վրա ճնշումները». Թանկյան (տեսանյութ)

System of a Down աշխարհահռչակ ռոք խմբի հայազգի մենակատար Սերժ Թանկյանը հարցազրույց է տվել «Настоящее Время» պարբերականին, որում խոսել է Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնից հեռանալու մասին:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է շարունակել իշխանության վրա ճնշումները:

«Ես պարզապես ցնծում էի: Ես ինձ թեթևացած եմ զգում այն բանի համար, որ չեղան ձերբակալություններ, չեղավ արնահեղություն, ամեն ինչ խաղաղ անցավ: Մարդիկ պետք է շարունակեն բարեփոխումները, որի փաթեթը կներկայացվի գործող նախագահին՝ այդ գործընթացն անհապաղ սկսելու համար: Անհրաժեշտ է անհապաղ ազատ արձակել բերման ենթարկվածներին, ինչպես նաև քաղբանտարկյալներին: Հարկ է սկսել մտածել նոր խորհրդարանական ընտրությունների մասին: Անհրաժեշտ է շարունակել ճնշումները, և մարդիկ պետք է վստահ լինեն, որ իրենց պահանջներն իրականացվում են»,- ասել է Թանկյանը:

Նա նաև ներողություն է խնդրել ցույցերին չմիանալու համար, սակայն խոստացել, որ դա կանի մոտ ապագայում:

14171 | 0
Facebook