Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ժողովուրդն իր ուզածին հասավ, կեցցե՛ք». ՌԴ Պետդումայի փոխխոսնակ

11:40, երեքշաբթի, 24 ապրիլի, 2018 թ.
«Ժողովուրդն իր ուզածին հասավ, կեցցե՛ք». ՌԴ Պետդումայի փոխխոսնակ

ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Իգոր Լեբեդևը (Լիբերալ-դեմոկրատական կուսացկությունից) մեկնաբանել է երեկ վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականը:

«Ժողովուրդն իր ուզածին հասավ, կեցցե՛ք: Ոչ ոք չի ցանկանում հանդուրժել պետության ղեկին միևնույն մարդուն տասնամյակներով: Անհրաժեշտ է փոխել իշխանությունն ու կուսակցությունները»,- ասել է Լեբեդևը:

Իր հերթին, ԱՊՀ հարցերով Պետդումայի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը ТАСС-ին հայտնել է, որ Սարգսյանը տղամարդկային և ճիշտ որոշում ընդունեց:

«Չգնաց արյունահեղության, ինչը կարող էր վատ ավարտ ունենալ»,- ասել է Կալաշնիկովը:

Իսկ РБК-ի հետ զրույցում Դաշնային խորհրդի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վադիմիր Ջաբարովը նշել է, որ Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունները չեն փոխվի:

12553 | 2
Facebook