Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում մի շարք միջոցառումներ են նախապատրաստվում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

10:30, երեքշաբթի, 24 ապրիլի, 2018 թ.
Թուրքիայում մի շարք միջոցառումներ են նախապատրաստվում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Ստամբուլում մի շարք միջոցառումներ են նախապատրաստվում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, այս մասին գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»՝ հայտնելով, որ միջոցառմանը կմասնակցեն մի շարք հայ, թուրք, քուրդ, հույն և այլ ազգի ներկայացուցիչ մտավորականներ, ակտիվիստներ, մշակույթի գործիչներ, գիտնականներ և մարդու իրավունքների պաշտպաններ:

Հայտնի է, որ միջոցառումները կլուսաբանեն տեղական թե՛ հայկական, թե՛ մի շարք թուրքական լրատվամիջոցներ:

Նշվում է, որ հիշատակի միջոցառում կանցկացվի Ստամբուլի Սուլթանահմեդ թաղամասում՝ Հայդարփաշա նավի կայանի մոտ, որտեղից 1915-ի ապրիլի 24-ին բազմաթիվ հայ մտավորականներ ուղարկվեցին սպանվելու:

Նույն միջոցառման ժամանակ կհիշատակվեն նաև 1915-ին սպանված հույն և ասորի ժողովուրդների ներկայացուցիչ անմեղ զոհերը:

Թուրքիայում գործող հայկական «Նոր Զարթոնք» երիտասարդական կազմակերպությունը հիշատակի միջոցառում կանցկացնի նաև Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի հայկական գերեզմանատանը՝ 7 տարի առաջ՝ ապրիլի 24-ին, թուրքական բանակում սպանված հայազգի զինվոր Սևակ Բալըքչըի գերեզմանի մոտ:

5815 | 0
Facebook