Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 19 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Թերթերի տեսություն

Որտե՞ղ ենք արթնացել այսօր, ի՞նչ Հայաստանում. «Ժամանակ»

10:05, երեքշաբթի, 24 ապրիլի, 2018 թ.
Որտե՞ղ ենք արթնացել այսօր, ի՞նչ Հայաստանում. «Ժամանակ»

«Այսպիսով, ապրիլի 23-ից մենք ապրում ենք նոր Հայաստանում, թեև դեռ չգիտենք, թե ինչով է այն տարբերվելու, այսպես ասած, հնից: Մի բան պարզ է, որ մի քանի օր տևած հանրային պայքարից և Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո հասարակության մոտ առկա է հաղ­թանակի, դրական սպասումների, հեռանկարների, հույսի հսկայական չափաբաժին, որ չէր եղել թերևս անկախության ամբողջ ընթացքում: Մյուս կողմից, սակայն, ի վերջո կան իրողություններ, որոնք պահանջում են սառը և սթափ հայացք` հենց նույն հանրության հուսախաբ չլինե­լու, չհիասթափվելու համար:

Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հասկանալ, որ վերջիվերջո` Հայաստանում հեռացել է մարդը, իսկ համա­կարգը դեռ կա, ընդ որում` դեռ խմորային վիճակում է դրա հեռացման խնդի­րը, և միևնույն ժամանակ, անգամ այդ դեպքում առկա է իշխանության հարցը` նոր իշխանության: Իսկ իշխանության հարցերը քաղաքականության, ըստ այդմ` դրանից բխող հաճախ նույնիսկ ամենադաժան և ամենասուր մրցակ­ցության հարց են, ոչ թե բարոյականության ու հեղափոխական ռոմանտիզմի»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

| | |
6144 | 3