Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՀՀԿ-ում ստորին էշելոնի ներկայացուցիչներն անցել են Փաշինյանի ճամբարը. «Հրապարակ»

09:45, երեքշաբթի, 24 ապրիլի, 2018 թ.
ՀՀԿ-ում ստորին էշելոնի ներկայացուցիչներն անցել են Փաշինյանի ճամբարը. «Հրապարակ»

«Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումից հետո, չնայած ողջ օրը քաղաքացիական անհնազանդության պայքարը չմարեց, սակայն ՀՀԿ-ում կասկած չեն ունեցել, որ հաջորդ օրն ալիքը կմարի: Տեղեկացանք, որ խմբակցությանը հրահանգել են կազմ-պատրաստ սպասել ԱԺ արտահերթ նիստի, վաղ առավոտից պատգամավորները գնացել են խորհրդարան` սպասելով ճակատագրական պահին, որպեսզի նիստ անեն և Փաշինյանին զրկեն անձեռնմխելիությունից ու կալանավորեն: Անգամ խորհրդարան է գնացել Արփինե Հով­հաննիսյանը, որը տատիկի մահվան պատճառով չի մեկնել ԵԽԽՎ լիագումար նիստին: Սակայն երեկ վաղ առավոտից մայրաքաղաքի փողոց­ներում հազարավոր քաղաքացիների քայլերթն իշխանություններին այլ ելք չի թողել, և Սերժ Սարգսյանի հետ ուղիղ կապ ունեցող անձինք` Կարեն Կարապետյան, Սամվել Կարապետյան, Հրանտ Մարգարյան, Բակո Սահակյան, սկսել են բանակցել` վարչապետին բացատրելով իրավի­ճակի լրջությունը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

10208 | 8
Facebook